|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
«Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշի անկումը դրսևորվում է ոչ միայն սոցհարցումներում, այլև հասարակ քաղաքացիների առօրյա վարքագծում։ Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների՝ ԱԱԾ-ն Փաշինյանին է ներկայացրել գաղտնի տվյալներ, որոնց համաձայն՝ իշխող ուժի վարկանիշը կազմում է ընդամենը 14 տոկոս։
Ընդդիմադիր դաշտի, մասնավորապես, Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի և «Հայաստան» դաշինքի սոցիալական առաջադիմական նախաձեռնությունները լրջորեն փոխել են հասարակական տրամադրությունները։
Այս օրերին Փաշինյանի մարզային այցերի ժամանակ արձանագրվում են բացահայտ դժգոհության դրսևորումներ. քաղաքացիները հրաժարվում են ձեռք սեղմել վարչապետի հետ, խուսափում են զրուցել նրա հետ, իսկ որոշ դեպքերում անգամ հրաժարվում են սպասարկել նրան խանութներում։
Այս բոլոր դեպքերը վկայում են խորը հիասթափության մասին, որն առաջացել է Փաշինյանի քաղաքականության հետևանքով։ Հասարակությունը գիտակցում է, որ իշխանությունները պատրաստ են զիջել ազգային շահերը Թուրքիայից և Ադրբեջանից ստացվող երևակայական բոնուսների դիմաց։
Ի պատասխան՝ Փաշինյանը փորձում է ժամանակավոր քայլերով բարելավել իր դիրքերը՝ խոստանալով կենսաթոշակների բարձրացում, սակայն քչերն են հավատում այդ խոստումներին՝ հիշելով, որ դեռ հունվարին նա պնդում էր, թե 10 հազար դրամ հավելումը խնդիր չի լուծի։