|
Փոխարժեքներ
04 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.99 |
| EUR | ⚊ | € 436.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8556 |
| GBP | ⚊ | £ 500.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Մեր երկու երկրների միջև առկա է համագործակցություն տարբեր հարցերի շուրջ, մենք տեսնում ենք, որ բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես այս ամենի ֆոնին շատ կարևոր է ավելի խորացնել մեր համագործակցությունը։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կապված ենք պատմական բարեկամական կապերով մեր երկրների, մեր ժողովուրդների միջև, և սա հիմք է ծառայում ռազմավարական գործընկերության համար Հայաստանի և Վրաստանի միջև։ Իհարկե մենք շատ ուրախ ենք և ոգևորված ենք, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք և մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընկերության խորացմամբ, ռազմավարական բարեկամական կապերը խորացնելով մեր երկրների միջև։ Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը։ Ես կրկին անգամ առիթն օգտագործելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին, աջակցելու համար մեր ազգային շահերին, հարգելու համար մեր շահերը։ Հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանն աջակցելու համար։
Հանձնաժողովի նիստի շրջանակում էլ ես իմ գործընկերոջը շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար։
Մենք այսօր քննարկեցինք երկկողմ օրակարգը, տարբեր թեմաներ, համագործակցությունը տարբեր ոլորտներում, քննարկեցինք կրթության, սպորտի, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությունը։
Մենք այնուամենայնիվ դեռ ունենք չիրացված ներուժ և հեռանկարներ։ Կուզեի առանձնացնել մեր շատ հաջողված առևտրատնտեսական համագործակցությունը։ Առևտրի առումով Հայաստանը առաջին տասնյակում է Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների մեջ, իսկ զբոսաշրջության իմաստով Հայաստանը առաջին եռյակում է։ Վրաստանի համար սա շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալը և այն ավելի խորացնել զբոսաշրջության բնագավորում։
Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանից Վրաստան այցելուների հետաքրքրությունն ավելանում է, մենք պետք է էլ ավելի խորացնենք այս համագործակցությունը»,– ընդգծեց Կոբախիձեն։