Միասին կարող ենք
կարևոր
835 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-05 10:35
Հասարակություն

Մեկնարկում է «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոցի ուսումնառության ծրագրի հերթական փուլը

Մեկնարկում է «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոցի ուսումնառության ծրագրի հերթական փուլը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամը հայտարարում են «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոց քաղաքական ուսումնառության ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին:

Դասընթացները կկայանան երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ս.թ․ մարտի 10-ից ապրիլի 21-ը ՝ ժամը 19։00-21:00, ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Գյուլբենկյան 38)։

Ծրագիրը ներառում է. 15 բանախոսություն, արտագնա սեմինար, երիտասարդական և ժամանցային այլ միջոցառումներ։

Դպրոցի բանախոսներն անվանի հասարակական-քաղաքական գործիչներ են, գիտնականներ, փորձագետներ:

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել այն երիտասարդները, ովքեր՝ 17-ից 30 տարեկան են, ունեն բարձրագույն կրթություն հանդիսանում են ուսանող/դիմորդ:

Մասնակցության դիմում-հայտ լրացնելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 6-ը ներառյալ։

Ուսումնառությունը վկայող հավաստագրեր կստանան մասնակցության առնվազն 70%-ի շեմը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները։

Ծրագրին մասնակցությունն անվճար է։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր պաշտոնական էջերին կամ զանգահարել՝ +374-93-47-19-90 հեռախոսահամարով:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հանրային կապերի գրասենյակ

05.03.26