|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր կառավարության նիստում էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց 2017-2018 թթ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին հավանություն տալու մասին հարցը: Ծրագիրը սահմանում է առաջին երկու տարիներին առաջնային էներգիայի խնայողությանն ուղղված կառավարության և առանձին գերատեսչությունների գործողությունները:
Նախարարն ընդգծեց, եթե ծրագրի առաջին փուլում էներգախնայողության հիմնական շահառուները պետական ձեռնարկություններն էին` ՔԿՀ-ները, բուժհիմնարկությունները, ուսումնական հաստատությունները, վարչական շենքերը և այլն, ապա վերջին շրջանում այդ ուղղությամբ ակտիվանում է մասնավոր հատվածը:Նախատեսված է էներգախնայողությունը ընթացիկ տարում հասցնել 17,9 տոկոսի:
Վարչապետը հավելեց. «Չափազանց կարևոր նախաձեռնություն է, հատուկ հսկողություն և հատուկ քարոզչություն է պետք իրականացնել, որովհետև այստեղ արդյունավետության բարձրացման խնդիր ունենք»: