|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Ավստրիայում, Հունգարիայում և Սլովակիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պարտականություններից:
ՀՀ նախագահը նաեւ հրամանագիր է ստորագրել Արման Կիրակոսյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, իսկ այլ հրամանագրերով Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով նաև ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար (նստավայրը` Վիեննա):