Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.11 |
EUR | ⚊ | € 450.45 |
RUB | ⚊ | ₽ 4.8838 |
GBP | ⚊ | £ 522.39 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Հոկտեմբերի 11-ի երեկոյան երիտասարդների մի խումբ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում փակել է Երեւան-Արմավիր-Երեւան թիվ 207 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների ճանապարհը, ուղեւորների աչքի առաջ մեքենաներից դուրս հանել վարորդներին ու պահանջել դադարեցնել աշխատանքը:
«Վարորդներից մեկին ծեծել են, մեքենայի բանալիները ձեռքից խլել եւ սպառնացել, որ, եթե շարունակի քշել, վատ կլինի»,- թերթին փոխանցել է երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանսսերվիս» ՍՊԸ-ի աշխատակից Շուշանիկը: Ծեծված վարորդը դեպքի մասին հայտարարություն է տվել ոստիկանության Արմավիրի բաժին:
«Գալակտիկա տրանսսերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչն ասել է նաեւ, որ ուղեւորափոխադրումները խափանած եւ վարորդին ծեծած երիտասարդները հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի ազգականներն են եղել եւ տղան, ով աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: