Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.11 |
EUR | ⚊ | € 450.45 |
RUB | ⚊ | ₽ 4.8838 |
GBP | ⚊ | £ 522.39 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը դատական վերջին նիստի ընթացքում, ի հեճուկս տարածված լուրերի, իրեն մեղավոր չի ճանաչել եւ մեղադրանքը չի ընդունել:
Այս մասին թերթին ասել է Տեր-Պողոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը` նշելով, որ պաշտպանական կողմի կարծիքով, վերաորակված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 139 հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր), որ նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում, ապօրինի է: Նախնական մեղադրանքով (ՔՕ 141 հոդված) սահմանվում էր տուգանքից մինչեւ 2 տարվա ազատազրկում, եւ հնարավոր էր Տեր-Պողոսյանի նկատմամբ համաներման կիրառում: