|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր տեղի ունեցավ «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային 2-րդ փառատոնի պաշտոնական բացումը. այն կտևի մինչև հոկտեմբերի 25-ը: Փառատոնի ընթացքում կազմակերպվելու են բազմաբնույթ միջոցառումներ և ակցիաներ` գրքի ցուցահանդես-վաճառք, սեմինար-քննարկումներ:
«Վաղը տեղի կունենա հայկական տարազի մասին դասախոսություն, որը կվարի Նևրիկ Ազատյանը»,- ասաց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը` հավելելով, որ այսօր գրադարանի ճեմասրահում ցուցադրվել են Հայաստանի 12 մայրաքաղաքներին բնորոշ տարազներ:
Փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 5-ին՝ «Ժամանակակից մանկական գրքի նկարազարդումը Գերմանիայում» թեմայով՝ գերմանացի 13 հայտնի նկարիչների ցուցահանդեսով, որը կգործի մինչև հոկտեմբերի 28-ը Վ. Գյոթեի ինստիտուտում:
«Գերմանական պատկերազարդ նկարներն արտահայտում են հեգնանք, պոեզիա, կախարդական ձգտումներ. սրանք այն պատկերն են են, որ ապրում են յուրաքանչյուրիս մեջ»,- ասաց Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը` հավելելով, որ ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու մանկական գրքեր պատկերազարդող գերմանացի նկարիչների ստեղծագործություններին:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ