|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրեն» գիրքն արդեն հասանելի է վրացի ընթերցասերներին:
Հոկտեմբերի 6-ին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում տեղի ունեցավ գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը: Թարգմանությունը կատարել է Վրաստանի ճանաչված մշակութային գործիչ, թարգմանիչ եւ արձակագիր Գիվի Շահնազարին:
Շնորհանդեսին մասնակցել է Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը. տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը: