Փոխարժեքներ
29 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Քիչ առաջ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ֆրանսիայի նախագահի օդանավը: Երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Նիկոլա Սարկոզիին դիմավորել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, մինչ Հայաստան ուղեւորվելը Ֆրանսիայի նախագահը տիկնոջը` Կարլա Բրունիին, տարել է Փարիզի ծննդատուն: Հավանորեն հենց Երեւանում Սարկոզին կստանա զավակի ծննդյան մասին ուրախալի լուրը:
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստան է ժամանել հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆֆը, իսկ հանրահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը Երեւան կժամանի վաղը: