|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բաղրամյան պողոտայում երեկ՝ հունիսի 13-ին, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներից ևս 7-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Դեռևս հիվանդանոցներում գտնվող 9 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության»,-հավելեց նա:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ.
Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան: