Փոխարժեքներ
06 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
ԱՄՆ Յուտա նահանգի հազարավոր բնակիչներ անցած հանգստյան օրերին զավեշտալի բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ նահանգի պահպանողական օրենքների. նրանք ներքնազգեստով վազքի են դուրս եկել Սոլթ Լեյկ Սիթիի փողոցներով. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Յուտան մորմոնների նահանգ է, բնակչության մեծ մասը «Վերջին օրերի սրբերի եկեղեցու» հետեւորդներ են: Նահանգում արգելված են մոլի խաղերը, խիստ սահմանափակ է ալկոհոլի վաճառքը, չեն ողջունվում միասեռական կապերն ու ամուսնությունները:
Ակցիայի նպատակն է եղել միավորել նահանգի այն բնակիչներին, ովքեր այդ օրենքները չափազանց խիստ են համարում: Ակցիայի մասնակիցներին արգելվել է լրիվ մերկ վազել եւ խորհուրդ է տրվել ակցիան իրականացնել գիշերով: Վազողներն իրենց հագուստից ազատվել են մեկնարկի ժամանակ` դրանք նվիրաբերելով անտուններին:
Ըստ կազմակերպիչների` Facebook-ում վազքին մասնակցելու մտադրություն է հայտնել 12 հազար մարդ, սակայն իրենց խոստումը կատարել են ավելի քան 3 հազարը: