|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Որոշումը կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, եւ որ ամենահետաքրքիրն է` ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հայցի հիման վրա:
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ մի աշխատակից երեկ ներկայացել է «Հրապարակի» խմբագրություն եւ արգելանք է դրել օրաթերթի գույքի եւ խոսքի ազատության վրա: Իսկ թե կոնկրետ ի՞նչ հայցի հիման վրա, ի՞նչ հիմնավորմամբ է նման որոշում կայացվել, հայտնի չէ: Օրաթերթը ո'չ հայցադիմումն է ստացել, ո'չ էլ դատավորի որոշումը, այլ միայն ԴԱՀԿ աշխատակիցը վարույթի կատարողական թերթիկն է ներկայացրել խմբագրություն:
Փաստորեն, այսպիսով, Հայաստանում պաշտոնապես սկսել է կիրառվել գրաքննություն, եւ դատարանը կարող է արգելել որեւէ թեմայի լուսաբանում: Որոշման չկատարումը հանգեցնում է քրեական պատասխանատվության: