|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վայքի ծննդատանը տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՀՀ առողջության նախարարի հրամանով քննող հանձնաժողով է ստեղծվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նախարարության գլխավոր մասնագետը եղել է Մուրացանի համալսարանական կլինիկայում եւ գնահատել նորածին երեխայի վիճակը: Մասնագետների մի խումբ էլ գործուղվել է Վայք` տեղում ուսումնասիրելու խնդիրը:
Նշենք, որ օրերս լրատվամիջոցներով տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը միտումնավոր ձգձգել է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի ծննդկանի ծնունդը, պատճառաբանելով` «մի քիչ էլ սպասեք, մինչև բուրդս կչփխեն ու կգամ ծնունդն ընդունելու», ինչի հետևանքով հետծննդաբերական խնդիրներ են ունեցել թե' մայրը, թե' երեխան: