|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ Բրիտանիայի խորհրդարանի Համայքների պալատի լրատվամիջոցների հարցերով հանձնաժողովի` News of the World-ին վերաբերող լսումների ժամանակ ներկաներից մեկը ափսեով սերուցք է նետել մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի ուղղությամբ, սակայն այն տեղ չի հասել: Լսումները կարճ ժամանակով հետաձգվել են եւ քիչ անց վերսկսվել. տեղեկացնում է The Guardian-ը:
Թերթի դեմ երկու հետաքննություն է իրականացվում` ապօրինի գաղտնալսումների եւ ոստիկաններին կաշառելու փաստերով: Արդեն 10 մարդ է ձերբակալվել, այդ թվում` գլխավոր խմբագիր Էնդի Կոուլսոնը, սակայն բոլորը գրավի դիմաց ազատ են արձակվել: