|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 10-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնը։
Այս տարի մրցութային 4` խաղարկային, վավերագրական, «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային ժյուրիի 6 անդամները։
«Այս անգամ էլ փառատոնը կսկսվի ծիրանօրհնեքով, կլինի համերգ, և ամեն երեկո Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կլինեն համերգներ: Ֆիլմի դիտումներին կհաջորդեն քննարկումներ: Այն ամենն, ինչ ամեն տարի լինում է»,- նշեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։
«ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի» ծրագրում, ըստ նրա, մասնակցում են ֆիլմեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, և այդ երկրներից եկած կինոգործիչները քննարկելու են ժամանակակից կինոյի խնդիրները։
Ըստ Խաչատրյանի՝ տարեցտարի տարբեր խնդիրներ են լուծվում, և այս տարի ինքը մտադիր է լուծել ֆիլմերն առավել հասանելի դարձնելու խնդիրը։
«Դահլիճները չեն մեծանում, աթոռները չեն շատանում, հանդիսատեսը չի շատանում, բայց այդ խնդիրը կլուծվի։ Ես դա ինձ խոսք եմ տվել և հույս ունեմ, այդ խնդիրը լուծելու եմ»,- ասաց Հ.Խաչատրյանը։