|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արեւմտյան Ուելսի բնակիչ, 43-ամյա Սթեֆեն Լի Դեյվիսը բանտից ազատ է արձակվել մի անչափահաս աղջկա բռնաբարելուց հետո, քանի որ պարզվել է, որ նա տառապում է սեքսամանիայով:
Մեղադրյալը դատավարության ժամանակ իրեն անմեղ է համարել եւ պնդել, որ իր կատարածը անկախ իր ցանկության է եղել: Սվանսիի դատարանը մոտ մեկ ժամ քննարկելուց հետո եկել է այն համոզման, որ մեղադրյալը իսկապես անկարող է վերահսկել իր ցանկությունները, եւ արդարացրել է նրան: Հոգեբաններն ասում են, որ սեքսամանիան բնազդային վարք է, մարդիկ չեն գիտակցում` ինչ են անում: