|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օրեր առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի եւ նույն դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավար Մարիա Սադոյանի ամուսնությունից հետո նորապսակներն իրենց մեղրամիսի շրջանակներում հաղթահարել են Արագածի գագաթը:
Չնայած անբարենպաստ եղանակի պատճառով գագաթի հաղթահարումը դժվար է եղել, բայց նորապսակների համար այս փորձությանը դիմակայելը և դրանից պատվով դուրս գալը համատեղ կյանքի առաջին հաղթանակն է եղել:
Օտարերկրացի դիվանագետը, հավանաբար, հիշել է հայտնի այն խոսքը, թե անգլիական նավերը չեն կարող բարձրանալ հայոց լեռները, սակայն հայուհի կնոջ օգնությամբ բրիտանացի դիվանագետը, այնուամենայնիվ, բարձրացել է Արագածը և հիացել լեռնային երկրի տեսարանով:
Դիվանագետը եւ նրա կինը հնարավոր է, նոր ավանդույթի սկիզբ դնելով, օրինակ են ծառայում նորապսակներին` համատեղ կյանքի սկիզբը նշել` գագաթներ նվաճելով: