|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՖիՖԱ-ի կոնգրեսի նիստից հետո ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրված Յոզեպ Բլատտերը ներկայացրել է բարեփոխումների իր ծրագիրը, որում եղել են նաև կադրային փոփոխություններ:
Այնուհետև կոնգրեսի անդամներն իրենց շնորհավորանքներն են հղել նրա: Անմասն չի մնացել նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Ընտրությունների արդյունքները վկայում են Ձեր` համաշխարհային հեղինակություն վայելելու, նաև ՖԻՖԱ-ում կատարած մեծ ներդրումների և ֆուտբոլի մասսայականացման աշխատանքների մասին: Համոզված եմ, որ վերընտրվելով Դուք կշարունակեք անձնուրաց ծառայել այս հիանալի սպորտաձևին: Ցանկանում եմ Ձեզ հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել` ՖԻՖԱ-ի նպատակների իրականացման, հատկապես` Ռուսաստանում 2018-ի աշխարհի առաջնության կազմակերպման նպատակով»,- ասել է նա: