Փոխարժեքներ
14 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ինտերնետի ներդրումը Ռուսաստանի տնտեսությունում 2015 թվականին կհասնի ՀՆԱ 5 %-ին. հաշվարկել է Boston Consulting Group-ը (BCG):
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, տնտեսագետները եկել են այն եզրահանգմանը, որ ինտերնետի գործարկումը հնարավորություն կտա նվազեցնելու ապրանքների գները եւ բարձրացնելու աշխատանքի արտադրողականությունը:
Ռուսաստանի ՀՆԱ-ում ինտերնետացումը 2009-ին հասել է 2.1 տոկոսի եւ կազմել 19 միլիարդ դոլար: BCG-ի կատարած հետազոտության համաձայն` այդ տվյալով Ռուսաստանը դեռ 35-րդ տեղում է 46 երկրների շարքում` առաջ անցնելով արագ զարգացող Հնդկաստանից եւ Չինաստանից:
Առաջատար դիրքերում են Մեծ Բրիտանիան` 7.2 %, Շվեդիան` 6.6 %, Դանիան` 5.8 %: