|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մայիսի 4-5-ը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գումարված` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գլխավոր շտաբի պետերի նիստին` Աֆղանստանում ուժեր տրամադրող երկրների ձևաչափով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում տիրող իրավիճակը, Դաշինքի հետագա ռազմավարությունը և իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր:
Իր ելույթում գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը նիստի մասնակիցներին է ներկայացրել Աֆղանստանում իրականացվող գործողություններին ՀՀ զորախմբի մասնակցության ընդլայնման հետ կապված ծրագրերը: