|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոտ մեկուկես տարի առաջ Մեղրիում ավտովթարի զոհ դարձան չորս տղամարդ: Դատարանը մեղավորին` «Էդեմ» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչիկ Հայրապետյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման, սակայն մեղրեցիներն ահազանգում են, որ Հրաչիկ Հայրապետյանը, ով հաշվառված է դատապարտյալներով բնակեցված Նյուվադի գյուղում, իրականում Մեղրիում է ու շարունակում է աշխատեցնել իր ռեստորանային համալիրն ու դրան կից գիշերային ակումբը:
Ավելին` նա սերտ ընկերական կապերի մեջ է քաղաքի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի հետ, ով Մեղրիում կատարվող բազմաթիվ դանակահարությունների եւ «ռազբորկաների» ակտիվ մասնակիցն է եղել:
Մեղրեցիներն ասում են, որ երկուսին հաճախ կարելի է տեսնել «Էդեմ» համալիրում: Ու մինչ մտերիմներով քեֆ են անում, քաղաքի բնակիչներն ասում են, որ այլեւս անհնար է նրանց հետ ապրել նույն քաղաքում: