|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ուկրաինայում էլ կան մեծահարուստ հայեր, որոնք շատ լավ են ճանաչում Սամվել Կարապետյանին, որոնց հետ ես ջերմ հարաբերություններ ունեմ: Մենք հանդիպել ենք այդ աղմուկից հետո: Նրանք շատ վրդովված էին, որ Սամվել Կարապետյանի կատարած լավ նախաձեռնությունն այդպես անշնորհակալ ձեւով ընդունվեց Հայաստանում:
Կարծում եմ` ոչ միայն Ուկրաինայի հայ համայնքի, այլեւ Սփյուռքի համար անընդունելի է այս վրդովմունքը: Նրանց կարծիքով` Սամվել Կարապետյանը շատ լավ միջոցառում էր կազմակերպել, լավ բան էր արել, եւ միակ արձագանքը պետք է շնորհակալությունը լիներ»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում ասաց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: