կարևոր
2851 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-21 12:09
Քաղաքական

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված ոչ քաղաքական քայլերթի մասնակիցներին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված ոչ քաղաքական քայլերթի մասնակիցներին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված ոչ քաղաքական քայլերթի մասնակիցներին:

«Արդեն 10-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում աշխարհով մեկ սփռված հայությանը, ովքեր այս օրերին խաղաղասիրական ակցիաներով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի բացման համար:

Երեկ ՝ դեկտեմբերի 20-ին, Երևանում հայ աստղերի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հանուն կյանքի ճանապարհի» մարդասիրական և ոչ քաղաքական քայլերթ:

Սիրելի´ նախաձեռնողներ

Անկասկած, դուք փայլում եք բեմում:Այս մարդասիրական ակցիայով դուք ցույց տվեցիք նաև ձեր գեղեցիկ, բարի, սիրով լեցուն աշխատանքը: Համոզված եմ,որ հենց գեղեցիկը, բարին ու սերը կփրկեն ոչ միայն Արցախը, այլև ողջ աշխարհը:

Սիրելինե´րս,արցախցիներին կարեկցել ու խղճալ պետք չէ: Մենք երջանիկ ենք, որ մեզ է վիճակված հայ ազգը արժանապատիվ պահպանելու վեհ գաղափարը»: