Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում լսվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հայցն ընդդեմ կառավարության:
Գործադիր մարմինն ուզում է գերակա հանրային շահի անվան տակ պարտավորեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող դատապարտյալին` իրեն վաճառել հողերը եւ այդ մասին որոշում էր կայացրել:
Հենց այդ որոշումն էլ իր շահերի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի հետ «ԴՀ»-ում վիճարկում էր անձամբ Սասուն Միքայելյանը:
Կառավարությունն այդ որոշման մեջ նշել էր, որ իրացման են ենթակա գյուղատնտեսական նշանակության հողերը, մինչդեռ հայցվորը առարկել է` նշելով, որ դրանք էներգետիկ նշանակության հողեր են եւ չեն կարող օտարվել: Կառավարության ներկայացուցչի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվել է: