Փոխարժեքներ
07 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ապրիլի 9-ին Երեւանում հայտարարված է համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ:
«Անհրաժեշտ է ներգրավել բոլորին, և կարևոր է, որ դա ինքնանպատակ չլինի: Պետք է ապահովել նաև ծառերի հետագա խնամքը»,- աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը վերջերս իրականացված ծառատունկից հետո արձանագրված` ծառերի գողությունների դեպքերին արագ արձագանքելու և մեղավորներին բացահայտելու համար:
Քաղաքապետը հատուկ նշել է նաև բակերի բարեկարգման, կանաչապատման և խաղահրապարակների կառուցման կարեւորությունը:
«Մաքուր և բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարևոր է նաև յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ»,- նշել է Կ. Կարապետյանը` անդրադառնալով Երևանի աղբահանության խնդրին:
Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի սանմաքրման վիճակը պետք է սկզբունքորեն փոխվի: Պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է առավել մեծ ուշադրություն դարձնել փողոցների և բակերի մաքրման աշխատանքներին. տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: