|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԼՂՀ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Բաղդասարյանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, երեկ ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ. տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախատեսված են հանդիպումներ հայ համայնքի, կուսակցական մարմինների, ինչպես նաեւ հայ գործարար շրջանակների եւ մամուլի ներկայացուցիչների հետ:
Այսօր առավոտյան ԼՂՀ պատվիրակությանն ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Հանդիպման ներկա է եղել նաեւ Ղարաբաղի օժանդակության լիբանանյան հանձնախումբը. տեղեկացնում է կաթողիկության մամլո դիվանը:
Վեհափառ հայրապետը ողջունել է ԼՂՀ վարչապետին այցելությունը` ընդգծելով Ղարաբաղի տնտեսական հզորացմանը Սփյուռքի օժանդակելու հրամայականը: