|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը քննադատել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Ինձ դուր չի գալիս նրանց պահվածքը,- ասել է Գորբաչովը եւ հավելել,- ի՞նչ է` այլեւս մեկ ուրիշի ընտրել չի՞ կարելի: Ես կարծում եմ, որ անհամեստ է, երբ Վլադիմիր Վլադիմիրովիչը ինչ-որ մեկին պատասխանում է` «մենք Դմիտրի Անատոլեւիչի հետ կորոշենք, թե նախագահական ընտրություններին ով թեկնածությունը կդնի»: