|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Լիբիայի` մեծությամբ երկրորդ Բենգազի քաղաքի փողոցները` պահանջելով երկրի վարչապետ Բաղդադի էլ Մահմուդիի հրաժարականը: Ցուցարարները դեռ չեն պատրաստվում գահընկեց անել «լիբիական հեղափոխության առաջնորդ» գնդապետ Մուամար Քադաֆիին:
Ինչպես նշում է MIGnews.com կայքը, Լիբիայի պաշտոնական ԶԼՄ-ները բողոքի գործողությունների մասին լռում են, նշում են, թե ցույցերն անցկացվում են ի պաշտպանություն «սիրելի առաջնորդ Քադաֆիի»:
Ի դեպ, Եգիպտոսի եւ Թունիսի ընդդիմադիրների նման լիբիացիները բողոքի ակցիաների կազմակերպման համար լայնորեն կիրառում են սոցիալական կայքերը: