|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մոսկովյան օփեն» փառատոնի կանանց մրցաշարի 6-րդ մրցափուլում Լիլիթ Գալոյանի մրցակիցը ռուսաստանցի Օլգա Գիրյան էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի 42-րդ քայլին:
Կարինա Համբարձումովայի մրցակիցը չինուհի Ժաո Սյուենն էր, ով խաղում էր սպիտակ խաղաքարերով: Չինուհին մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող շախմատիստուհիներից էր: Կարինան լուրջ դիմադրություն ցույց տվեց, սակայն երկարատև պայքարից հետո 72-րդ քայլին անձնատուր եղավ:
Այս մրցափուլից հետո Լիլիթն իր միավորների թիվը հասցրեց 3-ի և այժմ մրցաշարային աղյուսակի միջնամասում է: Կարինան ունի ընդամենը 1 միավոր: Իսկ մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է մոնղոլուհի Մոնգենտուլը:
Հերթական հաղթանակից հետո 2-րդ հորիզոնական բարձրացավ աշխարհի նախկին չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը, ով առաջատարից հետ է մնում կես միավորով: 7-րդ մրցափուլում Լիլիթը սպիտակ խաղաքարերով կհանդիպի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ, իսկ Կարինան նույնպես սպիտակ խաղաքարերով կհանդիպի Ալինա Կաշլինսկայայի հետ: