|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դժվար է խոսելն այն մասին, որ վիճակախաղ-մոլեխաղ-բուքմեքերները անցած տարի 7 (յոթ) անգամ ավելի ծառայություն են մատուցել, քան հանրապետության բոլոր հիվանդանոցները միասին. անդրադառնալով անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ամենամեծ աճ արձանագրած ոլորտը ծառայություններն են:
Ծառայությունների ոլորտում ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Խաղատների, վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպում» պաշտոնական անունը:
Անհավատալի է, բայց այս ոլորտի տեսակարար կշիռ-մասնաբաժինը ծառայությունների ընդհանուր ոլորտում կազմում է 23 տոկոս:
Կազմում է և գերազանցում բանկերի գործունեությանը (որն ընդհանուրի 13.5 տոկոսն է՝ այսինքն մոտ 1․7 անգամ պակաս):
Գերազանցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեությանը ( ընդհանուրի 5.5 տոկոս և 4․1 անգամ պակաս վիճակախաղերից)։
Դժվար է խոսելն այն մասին, որ վիճակախաղ-մոլեխաղ-բուքմեքերները անցած տարի 7 (յոթ) անգամ ավելի ծառայություն են մատուցել, քան հանրապետության բոլոր հիվանդանոցները միասին։ Բոլորը։ Միասին»,- գրել է նա: