|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները երեկ կրկին եկել էին կառավարության շենքի մոտ` այս անգամ հայտարարելու, որ ժամանակավորապես դադարեցնում են բողոքի ակցիաները:
Նրանցից մեկն ասաց, որ իրենց ընդունել է նորանշանակ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, լսել է բողոքները, խոստացել է բացահայտել տեղի ունեցած սպանությունները:
«Մենք հավատում ենք, որ նորանշանակ զինդատախազը կանի ամեն բան, սպանված զինվորների ծնողների պահանջը բավարարելու համար: Մենք կսպասենք 10 օր, հուսադրող բաներ կան, որ կբացահայտվեն կոծկված, թաքնված, չհարուցված քրեական գործերը»,- ասել է ծնողներից մեկը: