|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Խմելու ջրի սակագինը չի բարձրանա:
Այսօր լրագրողներին տեղեկացրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Պահպանվելու են մայրաքաղաքում եւ մարզերում գործող սակագները: Անփոփոխ կմնա նաև ոռոգման ջրի սակագինը` 11 դրամ:
Կոմիտեի ղեկավարը հաճույքով է խոսել նախորդ տարվա աշխատանքների մասին: Համակարգն ապահովված է եղել 25 մլրդ-ի ներդրումներով ` միջազգային զանազան կառույցներից:
Ի դեպ` գյուղատնտեսական ոչ բարենապաստ տարում ջրայինները հաջողացրել են ոռոգման ջրի դիմաց 82 տոկոս հավաքագրում անել: