|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
2010 թվականը նախարարության համար կարեւորվեց Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների հետ համագործակցությանշրջանակներում ձեռք բերված հաջողություններով”,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ արդարադատությաննախարար Նարինե Նարիմանյանը` ամփոփելով անցած տարվա արդյունքները:
Նախարարի տեղեկացմամբ` տարվա ընթացքում ՀՀ եւ ԼՂՀ արդարադատության նախարարությունների ԴԱՀԿ ծառայությունների միջեւ կնքվել էփոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում հաստատվել է համագործակցության միջոցառումների ծրագիրը: Հայաստանյան գործընկերների կողմից ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությանը հատկացվել է 1 ավտոմեքենա, 7 համակարգիչների լրակազմ եւ 2 սերվեր: Ներդրվել են հաշվապահության, արխիվի, գրասենյակային գործերի եւ կատարողական վարույթների վարման էլեկտրոնային ծրագրեր: Ստեղծվել է ծառայության ինտերնետային կայքէջ: Համագործակցության համաձայնագիր է կնքվել նաեւ ՀՀ ազգային արխիվի եւ ԼՂՀ պետական արխիվի միջեւ:
Հունիսին ՀՀ եւ ԼՂՀ արդարադատության նախարարությունների միջեւ կնքվել է նաեւ գործընկերային համագործակցության մասին նոր հուշագիր, որում հստակեցվել են 2007թ. հուշագրում ամրագրված համագործակցության ուղղություններն ու եղանակները:
Հայաստանյան կառույցների հետ համագործակցության շրջանակներում մեկնարկել եւ շարունակում է մասնագետների վերապատրաստմանգործընթացը: