|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կոռուպցիան լարվածությունների և հակամարտությունների աղբյուր է, այն խաթարում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա և UNCAC-ի (ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիա) 20-ամյակի կապակցությամբ Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ, նաև համագործակցությունն այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին ԵՄ-ն է»,- նշել է խոսնակը։