|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ:
«Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին, և վերջին մեկ տարում մեր կողմից նախաձեռնվել ու իրականացվել են մի շարք առարկայական, օրենսդրական, գործնական փոփոխություններ: 2018թ.-ին ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես՝ գնահատվելու են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում կատարված աշխատանքները»,- ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալի կարևորությունը` վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարարին` ամփոփել և իրեն ներկայացնել առաջարկություններ համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ:
Հանձնարարվեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին` արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմինների կողմից հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների վերաբերյալ: Գործողությունների գրառման վերաբերյալ սահմանել հստակ վերահսկողություն: