|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սանկտ Պետերբուրգում երկու ոստիկան եւ Ներքին գործերի նախարարության համալսարանի ունկնդրի են ձերբակալել` մարդ առեւանգելու կասկածանքով: Այս մասին հայտնել են քաղաքի իրավապահ մարմինները:
Առեւտրային ընկերություններից մեկի տնօրենի որդուն, ով Անտառատեխնիկական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող է, առեւանգել են հունվարի 8-ին:
«Հանցագործները նրան բռնությամբ մեքենա են նստեցրել եւ տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկան ներկայանալով`նրանք տուժողից գումար են պահանջել` ասելով, թե թմրանյութեր պահելու համար` միայն այդ դեպքում քրեական գործ չեն հարուցի նրա դեմ»,- ասել է ոստիակնության աշխատակիցներից մեկը:
Հանցագործության մասնակցության մեղադրանքով ձերբակալվել է եւս երեք մարդ:
Առեւանգված տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հետախուզվում է հանձագործությանը մասնակից չորրորդ անձը:
Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: