|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գլազգոյի համալսարանի գիտնականները պատրաստել են ամենափոքրիկ բացիկը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, շնորհավորական բացիկը ստեղծվել է նանոտեխնոլոգիաների կիրառմամբ:
200x290 միկրոն բացիկը 8.276 անգամ կարող է տեղավորվել ստանդարտ փոստային նամականիշի եւ ավելի քան 500.000 անգամ А5 ֆորմատի թղթի վրա: Նանոբացիկի վրա պատկերված է տոնածառ` երփներանգ գնդիկներով, ինչպես նաեւ շնորհավորագիր կա:
Շոտլանդացի մասնագետները պատմել են, որ այն պատրաստել են 30 րոպեում: «Ավելի շատ ժամանակ պահանջեց դիզայնի մշակումը»,- նշել են նրանք:
Գիտնականներն ասում են, ու միկրոբացիկն ստեղծել են նոր տեխնոլոգիաների հնարավորություններն ակնառու կերպով ցուցադրելու համար:
Ծննդյան նանոբացիկի ստեղծման համար կիրառված տեխնոլոգիաները հետագայում կարող են օգտագործվել տեսախցիկների, մոնիտորների եւ հեռուստացույցների արտադրության մեջ: