|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում վախճանվել է պոլսահայ գրող Երվանդ Կոբելյանը։
Երվանդ Կոբելյանը ծնվել է 1923-ին Ստամբուլի Ռումելիհիսար թաղամասում։ Նախնական կրթությունը ստացել Թադեոսյան դպրոցում։
Կոբելյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Երանի թե») հրատարակվել է 1948-ին։ 1957-ին Բեյրութում աշխատել է «Սփյուռք» ամսագրում։ 1965-ին վերադարձել է Ստամբուլ եւ աշխատել հայկական «Մարմարա» թերթում։ Կոբելյանը աշխատել է նաեւ Ստամբուլի «Ժամանակ» եւ «Ակոս» թերթերում: 1998-ին թուրքերեն թարգմանվել է «Հայրենիքը կարոտող խեցգետինը» գիրքը։