|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ մեկնարկեց Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, որն անցվկացվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ մայրաքաղաքի քաղաքապետարանում:
Արարողության սենյակում մրցանակին արժանացած Լիու Շիոբոյի մեծ պատկերն էր կախված: Ինչպես խոստացվել էր Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից, մեկ աթոռ դատարկ էր թողնված՝ Չինաստանում բանտարկված Լիուի համար:
Արարողությունը բացեց Նոբելյան ինստիտուտի տնօրեն Գեիր Լունդեստադը: Նա իր ելույթում խոսեց Լիուի կողմից խաղաղության համար արված քայլերի մասին, և նրա՝ «նա ոչ մի սխալ բան չի արել և պետք է ազատ արձակվի» խոսքերի վրա ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց և ծափահարեց:
Քանի որ ոչ Լիուն և ոչ էլ նրա մոտ ազգականները չէին կարողացել գալ և ստանալ մրցանակը, Լունդեստադը ոսկե մեդալը և դիպլոմը տեղադրեց Լիուի համար դատարկ պահված աթոռի վրա:
Արարողությունը դեռ շարունակվում է: