|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՅԴ-ական Մեսրոպ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հեշտ հանելուկ. նկարում իմ տեղամասի արդյունքներն են, «Ոչ»-ը կրկնակի ավել քվեով հաղթեց: Ընտրողների մեծ մասը հանձնաժողովի ՀՀԿ անդամների և վստահված անձերի հետ պաչիկով էին բարևում: ՀԱԿ-ի ներկայացուցիչը ՀՀԿ-ի անդամի հետ անընդհատ կռվում էր, որ խորոված բերի քյաբաբից հետո: «Ժառանգության» ներկայացուցիչը վերջում, երբ «Ոչ»-ը հաղթեց, ասաց` «ժալ, րեբյատա, տակ ստառալիս». ՀՀԿ-ականներին նկատի ուներ: ՕԵԿ-ի նեկայացուցիչը կողմ էր խորհրդարանական կառավարմանը ու իրեն միևնույն էր` ինչ է կատարվում: Այդ ինչպե՞ս պատահեց, որ տեղամասում կեղծիք չեղավ»: