|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սուդանում դատավորները «անպարկեշտության մասին օրենքի» համաձայն տուգանել են յոթ սուդանցի տղամարդ մոդելրների՝ դիմահարդարդարանք կրելու համար:
Մոդելները և այն կինը, ով դիմահարդարել էր նրանց, մասնակցել էին «Սուդանի հաջորդ թոփ մոդել» հաղորդմանը:
Չնայած որ մոդելների իրավաբանը փաստարկել էր, որ տղամարդիկ հաճախ պետք է դիմահարդարվեն՝ հեռուստաէկրաններին հայտնվելու համար, դատավորները որոշել են, որ տղամարդկանց համար դիմահարդարանքն անպարկեշտ է:
Դատարանը բոլոր ութ պաշտպանյալներին (դիմահարդարին նույնպես) հրամայել է 200-ական սուդանական ֆունտ (80 ԱՄՆ դոլար) վճարել:
Ըստ «անպարկեշտության մասին օրենքի»՝ նրանք կարող էին և ազատզրկման դատապարտվել: Նշված օրենքը անցած տարի մեծ քննադատության էր ենթարկվել, երբ կին լրագրողին տաբատ կրելու համար բանտարկել էին: