|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քրիս Վոգթը, ով Վաշինգտոնի պետական կարտոֆիլի հանձնաժողովի ղեկավարն է, ձեռնամուխ է եղել իր «կարտոֆիլի դիետա»-ին, որը սկսել էր՝ ապացուցելու, որ այդ բանջարեղենը բարձր սնուցիչներ ունի:
Նա բողոքում էր ԱՄՆ գյուղդեպարտամենտի դեմ, որը պատրաստվում է դպրոցների համար նոր, ավելի բազմազան ճաշացանկեր կազմել, որտեղ կարտոֆիլը փոխարինվել է այլ բանջարեղեններով:
Վոգթը, ով դիետայի սկզբին 89կգ է եղել, ասել է, որ երկու ամիս ուտելով միայն կարտոֆիլ՝ նա 9.5 կգ քաշ է կորցրել: Դա նաև կրճատել է իր արյան շաքարի մակարդակը, իսկ նրա խոլեստերինը ավելի քան մեկ երրորդով նվազել է:
Դիետայի ժամանակ նա 181կգ կարտոֆիլ է սպառել՝ խաշած, պյուրե, կտրատած, տապակած և կարմրացրած վիճակում:
Վոգթն ասել է, որ կարտոֆիլն ավելի շատ կալիում ունի, քան բանանը և որ իր փորձը ցույց է տվել, որ կարտոֆիլն «իսկապես առողջ» բանջարեղեն է: