|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի` այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ակցիա էր կազմակերպվել ՀԱԿ-ի կողմից:
Մեկժամյա ակցիայի ընթացքում հավաքվածները կոչ էին անում ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին եւ մյուս բանտարկված անձանց:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան ասաց, որ նպատակին հասնելու համար կիրառելու են թե ներքին, թե արտաքին ճնշումներ գործադրելու մեխանզիմները:
Ակցիայից հետո հավաքվածները շարժվեցին դեպի ԵԽԽՎ երեւանյան գրասենյակ և հանձնեցին նամակ, որով խնդրում են միջամտել, որպեսզի ապահովվի Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգությունը եւ չխոչընդոտվի նրա հրապարակախոսական գործունեությունը:
Նույն բովանդակությամբ նամակ է ուղարկվելու նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ: