|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ դատախազության առջեւ` ի պաշտպանություն խոտի դեզ այրելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանի և նրա ընկերների:
Ակտիվիստները կրում էին «Պահանջում ենք արդար դատավարություն», «Արդարացում Արամ Մուղալյանին և ընկերներին» և այլ գրառումներով պաստառներ:
Արամ Մուղալյանի մայրը` Վարդուհի Շափաղաթյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ նամակ է պատրաստել` ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հանձնելու, որում ներկայացրել է իր որդու դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում եղած թերությունները` կոչ անելով նրան` միջոցներ ձեռնարկել իր որդուն և նրա ընկերներին շուտափույթ ազատ արձակելու համար:
Նամակը դատախազին հանձնելու նպատակով ամբաստանյալի մայրը, ոստիկանների ուղեկցությամբ, մտավ դատախազություն: