|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հացադուլ և ջրադուլ հայտարարած` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանի առողջական վիճակը նորմալ է, նա բժիշկների հսկողության տակ է: Այս մասին yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունների լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով` Մուղալյանին պարբերաբար այցելում, նրա հետ զրուցում են կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող բաժնի աշխատակիցները:
Ղլեչյանը նշեց նաև, որ ամբաստանյալը ոչ թե չորս, այլ երկու օր է, ինչ ջրադուլի մեջ է: «Դատարանում հայտարարելը քիչ է, ամբաստանյալը շատ բան կարող է ասել»,- ասաց նա և հավելեց, որ իրականում Մուղալյանը ջրադուլի դիմում է ներկայացրել երեկ:
«Սուտ կլինի, որ ասեմ` շատ լավ է, բայց այնպես էլ չի, որ վատ է. նրա հետ հոգեբաններ են աշխատում և հորդորում դադարեցնել հացադուլը և ջրադուլը»,- ասաց Ղլեչյանը: