|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արագածոտնի մարզի Հնաբերդ համայնքում ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Yerkir.am-ի հետ զրույցում Հնաբերդի գյուղապետ Գոռ Հունանյանը նշեց, որ փետրվարի 8-ին գյուղի խորդանոցից մեկում կախված են հայտնաբերել 60-ամյա Մեսրոպ Ալամյանին, իսկ մեկ օր անց նրա տղային` 34-ամյա Դերենիկ Ալամյանին:
Գյուղապետը նշում է, որ համագյուղացիները ցնցված են` Ալամյանների ընտանիքը գյուղի հաշտ ու խաղաղ ապրող ընտանիքներից մեկն էր:
«Նորմալ ապրում էին: Որ ասեմ` պարտքեր ունեին, սուտ կլինի: Աշխատող, ապրող ընտանիք էր: Ընտանիքի ներսում էլ որևէ լուրջ խնդիր չկար, իրենց հոգսերով ապրող ընտանիք էր: Առողջ, բանական մարդիկ էին, չենք հասկանում` ի՞նչը կարող է պատճառ լինել»,- ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ Դերենիկ Ալամյանն ամուսնացած էր, երկու դպրոցահասակ երեխա ունի:
Հոր և որդու հոգեհանգիստը տեղի կունենա այսօր: