|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ստամբուլի «Geoaktif» մշակույթի և ակտիվիզմի կենտրոնը սկսել է սպառնալիքի տակ եղած մի շարք անատոլիական լեզուների, ներառյալ հայերենի դասընթացներ առաջարկել: Կենտրոնի տնօրեն Քեմալ Աթիլան ասել է, որ վերջին տարիների ընթացքում ռասիստական վերաբերմունքը վերանում է և նմանատիպ կենտրոնները «բողբոջում են ճագերի միջից»: Կենտրոնը բացի հայերենից առաջարկում է նաև քրդերենի, պարսկերենի, լազի և զազայի դասընթացներ:
Աթիլան համոզված է, որ Թուրքիան փոխվում է: «Տարիներ շարունակ «հայ» բառը հայհոյանք է եղել, ո՞վ կարող էր հայերեն լեզվի դասընթացներ բացել այս երկրում»,- ասել է նա: