|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսրայելի «Հնությունների Ղեկավարություն» կազմակերպությունը նոյեմբերի 22-ին հայտարարել է, որ Իսրայելի հնագետները հին հռոմեական բաղնիք են հայտնաբերել, որը, հավանաբար, օգտագործվել է հռոմեացի զիվորների կողմից Երուսաղեմի «Երկրորդ Տաճար»-ի ավերումների ժամանակ (1800 տարի առաջ):
Հայտնագործությունն իր վրա Հռոմեկան տասներորդ լեգեոնի նշանն ու շան ոտնահետք է կրում: Պեղումների տնօրեն Օֆեր Սիոնն ենթադրել է, որ ամենայն հավանականությամբ կենդանին զինվորներից մեկին է պատկանել, և շան ոտնահետքը լեգեոնի նշանի կողքին հայտնվել է կամ պատահաբար, կամ էլ մտադրված՝ որպես կատակ:
Կառույցը ներառում է մի շարք լոգարաններ, լողավազան, խողովակ, որն օգտագործվել է լողավազանը լցնելու համար, և սպիտակ արդյունաբերական խճանկար հատակին: