|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսպանիայի ազգային ոստիկանությունը հազվագյուտ հռոմեական ոսկե մետաղադրամ վաճառելու փորձի ժամանակ ձերբակալել է երկու մարդու: Ինչպես հաղորդվում է հինգշաբթի օրը թագավորության իրավապահ մարմինների կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ, արդյունքում հայտնաբերվել է միանգամից երեք մետաղադրամ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գտնված հռոմեական մետաղադրամները շատ լավ վիճակում են եւ պատմական մեծ արժեք են ներկայացնում: Սեւ շուկայում դրանց գինը կարող է հասնել 200 000 եվրոյի։
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմիններին հայտնի է դարձել Լոնդոնից ժամանած նումիզմատին Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի ոսկե մետաղադրամ վաճառելու մի մարդու մտադրության մասին: Շուտով պարզվել է, որ դա ութ մետաղադրամներից կազմված հավաքածուի մի մասն է, որը գողացել էին 2012-ին Շվեյցարիայի մի քաղաքից մյուսն ընթացող գնացքից: